Կառավարության ռազմավարությունը և կրթության զարգացման հայեցակարգային ուղղություններից մեկն այն է, որ գիտական և հետազոտական աշխատանքը առավել մեծ ներդրում ունենա` կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բյուջեի քննարկման համատեսքստում եկանք եզրակացության, որ մի շարք պետական գործառույթներ կարող ենք արտապատվիրակել ագրարային համալսարանին, որպեսզի մասնագիտական կարողությունները կիրառելու և ուսանողները այդ աշխատանքի հետ առնչվելու հնարավորություն ունենան և այդ առումով մեծ հույսեր ենք կապում Ագրարային համալսարանի հետ», - ասաց նա:
Նորընտիր ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ է մոտենում հարցին, և ամեն ինչ անելու են, որ գիտական կենտրոնները ինտեգրվեն համալսարանի գործունեոթյան մեջ, աշխատանքներ են տանում ագրարային համալսարանը վերաբրենդավորեն ու վերադիրքավորեն որպես ագրոտեխնոլոգիական կենտրոն:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ բուհերում շատ կարևոր զարգացումներ կան: «Այն բուհերում, որ այս ամիսներին ղեկավարություն է փոխվել, դրական տենդեցներ կան և, կարծում եմ, որ մյուս բուհերն էլ կմիանան այս տենդեցներին», - ասաց նա:
Վարչապետն ընդգծեց՝ ճիշտ է համարում, որ կառավարությունը անհարկի միջամտություններ բուհերում չի անում, սակայն կարևորեց՝ իներտ չլինեն:
Նա նշեց, որ բուհերում կառույցներ են եղել, որոնց նպատակը համակարգը իշխանության համար վերահսկելի դարձնելն էր, իսկ հիմա նման պահանջ չկա:
«Մենք այստեղ պետք է լինենք ճկուն և լսենք այն ձայները, որ մեզնից միջամտություն են պահանջում», - ասաց նա: