Երեկ սկսված Աժ խորհրդի նիստը հարթ չի անցել։ Օրակարգային հարցերից է եղել ԱԺ պատվիրակությունների ձևավորումը, որին ԼՀԿ-ն դեմ է քվեարկել։ ԱԺ խորհրդի նիստը շարունակվելու է նաև այսօր։ Տարաձայնության պատճառը խորհրդարանական մեծամասնությունը ձգտումն է պատվիրակությունների կազմերի մեծ մասը ձևավորել «Իմ քայլը» խմբակցության անդամներով՝ պատճառաբանելով, որ «ժողովուրդը մեզ է ընտրել»։ Արդեն ձևավորված «Եվրանեսթում» հայկական պատվիրակության անդամներից 7-ը «Իմ քայլ»-ից են, 2-ը՝ ԲՀԿ-ից, իսկ 1-ը՝ ԼՀԿ-ից։
Մյուս պատվիրակությունների կազմերը, ըստ երևույթին, կձևավորվեն նույն սկզբունքով, երբ որոշիչ կշիռ կունենա «Իմ քայլը» խմբակցությունը: