ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կառավարությունը պահպանելու է բնակչության և ռեսուրսների նկատմամբ անհամաչափ մեծաքանակ զինված ուժեր

Կառավարությունը պահպանելու է բնակչության և ռեսուրսների նկատմամբ անհամաչափ մեծաքանակ զինված ուժեր
06.02.2019 | 14:29

Հայաստանի պաշտպանության ապահովման կարևորագույն միջոցը մարտունակ զինված ուժեր ունեցող, ապաքաղաքական, մշտապես կատարելագործվող, ռազմական-քաղաքացիական հարաբերություններում, ռազմական արվեստում ու գիտության մեջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց արդիականացվող, ռազմաքաղաքական բարենպաստ հնարավորությունները, ռազմական արդյունաբերության և ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյունավետ կիրառող, հասարակության համակողմանի ներգրավմամբ, ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող պաշտպանության համակարգի ստեղծումն է` ասված է կառավարության ծրագրում:


Կառավարությունը նպատակադրել է պետության պաշտպանունակության մակարդակը բարձրացնել այնպես, որ այն համարժեք լինի ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսվող) մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողություններն առավելագույնս վաղ փուլում և Հայաստանի Հանրապետության համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար:
Այդ նպատակով իրականացվելու է պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հերթական շրջափուլը, որը թույլ կտա անվտանգության միջավայրի, առկա և հավանական ռազմական սպառնալիքների, դրանց չեզոքացման հասանելի ռեսուրսների և հնարավորությունների համակողմանի գնահատման հիման վրա սահմանել պաշտպանության ռազմավարական պլանավորման նպատակներն ու խնդիրները։


Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների երկարաժամկետ բնույթից ելնելով, կառավարությունն առաջիկա հինգ տարիների համար պահպանելու է բնակչության և ռեսուրսների նկատմամբ անհամաչափ մեծաքանակ զինված ուժեր՝ կարևորագույն խնդիրներից համարելով պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգի շարունակական բարելավումը և զինված ուժերի գործունեությունն ու զարգացումն առաջնորդելով պատրաստականության բարձրացման ու մարդկանց նկատմամբ հոգածության ավելացման սկզբունքներով:


Կառավարությունը կարևորում է զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեությունը, ինչպես նաև այդ ոլորտներում պլանավորման և վերահսկման մեխանիզմների արդյունավետության բարձրացումը: Սակայն պետության պաշտպանունակության բարձրացման տեսանկյունից առաջնահերթությունը տրվելու է առկա ուժերով և միջոցներով ռազմական խնդիրների կատարման՝ ՀՀ զինված ուժերի պատրաստականությանը՝ անձնակազմի արհեստավարժության, զինանոցի և միջազգային կապերի արդյունավետության և մարտադաշտում ֆիզիկական, հոգեբանական ու մտավոր գերազանցության միջոցով:


Կառավարությունը ՀՀ զինված ուժերի պատրաստականությունն ամրապնդելու է պաշտպանության ոլորտի ինստիտուցիոնալ արդյունավետությամբ՝ որպես մարտական հզորության գեներացման և ապագա ուժերի ձևավորման գրավական: Այնուամենայնիվ, առավել քան ժամանակակից ու մարտունակ սպառազինությունն ու ռազմական տեխնիկան՝ մեր գլխավոր մրցակցային առավելությունն առաքելության զգացումով առաջնորդվող մարդիկ են, ուստի ջանք ու եռանդ չի խնայվելու նրանց համար ծառայության բարենպաստ պայմանների ապահովման և ըստ արժանվույնս վարձահատույց լինելու համար:


Հետևողական քայլեր են կատարվելու ամբողջ պետական համակարգում, առավել ևս բանակում, արհեստավարժ անձնակազմի և զորակոչիկների շրջանում պարտականության զգացողությունն առաքելության գիտակցումով փոխարինելու ուղղությամբ։ Այդ գիտակցումն է, որ պետք է առաջնորդի դեպի հասարակության և պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսները պետության ու հասարակության անվտանգությանն առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնելուն։ Այդ նպատակով Կառավարությունը մտադիր է ներդնել ռեսուրների կառավարման և հաշվետվողականության բարձրացման բարելավված մեխանիզմներ, որոնք, բացի ավելի արդյունավետ լուծումներ ապահովելուց, կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնացմանը:


Կառավարության ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն: Կառավարությունը վճռական է՝ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության, խորհրդարանական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության, հանրության հետ համագործակցության և երկխոսության միջոցով Հայաստանի Հանրապետությունում իրականացնել տնտեսական հեղափոխություն:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ