Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիր նահանգի Քայափընար շրջանում հայտնաբերվել է 1200 տարվա 37 էջից բաղկացած Նոր Կտակարան, գտածոն առգրավվել է գանձագողերի ձեռքից: «Ջումհուրիյեթը» գրում է, որ գործի առնչությամբ ձերբակալվել է 3 կասկածյալ, նրանք ենթադրաբար ցանկացել են վաճառել Աստվածաշունչը՝ որպես հնագույն հազվագյուտ իր: Դիարբեքիրի դատախազության հրամանով կասկածյալների հանդեպ հետապնդում է իրականացվել, նրանց ձերբակալել են դեպքի վայրում՝ անօրինական պեղումներ իրականացնելիս: Գտածոն տարվել է հատուկ ուսումնասիրության, ունի առնվազն 1200 տարվա պատմություն: չի նշվում, թե ինչ լեզվով է շարադրված Նոր Կտակարանը:
Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում գանձագողության մեղադրանքով 8 մարդ է ձերբակալվել, նրանցից 4-ը բարձրաստիճան ոստիկաններ էին: Հարցաքննության ընթացքում պարզ էր դարձել, որ ոստիկանները Սիլվանում պեղումներ են սկսել հայկական գանձեր գտնելու նպատակով: