ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միրե Միրա Թահսին Բեգի ընտանիքին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միրե Միրա Թահսին Բեգի ընտանիքին
06.02.2019 | 14:44

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի որդուն` Միրա Հազիմ Թահսին Բեգին և ընտանիքին:


«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր ցավակցություններ ենք բերում Ձեզ, ձեր ընտանիքի անդամներին և ողջ եզդի ժողովրդին: Հաճելի էր մեզ համար տարիներ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել ձեր հորը` Թահսին Բեգին, ում հետ ջերմ հանդիպում և զրույց ունեցանք: Նա շատ արժանավոր անձ էր և ոգեշնչող առաջնորդ ողջ աշխարհի եզդիների և նրանց համար, որոնք ապահով ապրում են Հայաստանում և մեր երկիրը նկատում իբրև իրենց երկրորդ տունը», – ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում: Կիսելով եզդի ժողովրդի վիշտը` Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարձրյալը խաղաղության մեջ հանգչեցնի հանգուցյալ Թահսին Բեգի հոգին:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ