ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՆԱՏՕ-ն և Մակեդոնիան պատմական հուշագիր են ստորագրել

ՆԱՏՕ-ն և Մակեդոնիան պատմական հուշագիր են ստորագրել
06.02.2019 | 22:37

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այսօր Մակեդոնիան ռազմական կառույցին անդամակցելու հուշագիր ստորագրեց՝ դառնալով կազմակերպության 30-րդ անդամը: «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում ժողովրդավարության և դաշինքի գաղափարախոսությունը կիսողների համար», - հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Մակեդոնիայի ԱԳ նախարարար Նիկոլա Դիմիտրովը հայտարարել է, որ իր երկիրը երկար ճանապարհ է անցել դաշինքին անդամակցելու համար՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Հունաստանի ղեկավարությանը առաջին անգամ հարցը չարգելափակելու համար: Մինչ ՆԱՏՕ-ի շարքերը համալրելու փաստաթուղթը կվավերացվեն դաշինքի անդամ 29 երկրները, Մակեդոնիան կարող է մասնակցել կառույցի միջոցառումների որպես հրավիրյալ կողմ:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ