ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բուհերին և գիտահետազոտական ինստիտուտներին տրամադրվող ֆինանսավորման կարգը կշարունակի գործել

Բուհերին և գիտահետազոտական ինստիտուտներին տրամադրվող ֆինանսավորման կարգը կշարունակի գործել
06.02.2019 | 22:37

Կառավարությունն այսօր որոշեց` բուհերին և գիտահետազոտական ինստիտուտներին տրամադրվող բազային ֆինանսավորման կարգը այս տարի ևս կշարունակի գործել։ Մինչ այդ կսահմանվեն բազային ֆինանսավորման սկզբունքներն ու չափանիշները, մրցութային կարգերը։ Անցած տարեվերջին կառավարության որոշմամբ՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է որպես դրամաշնորհ և որոշվել հատկացնել մրցութային ընթացակարգով։ Այս որոշումը գիտնականների դժգոհության պատճառ էր դարձել: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարեց՝ հաշվի առնելով այդ փաստը, ինչպես նաև մրցույթների անցկացման պայմանների հստակեցման անհրաժեշտությունը, որոշել են ևս մեկ տարի գումարները տրամադրել գործող կարգով: Բազային ֆինանսավորման տողով տարեկան բյուջեից հատկացվում է 8576892 դրամ:

«Մենք շրջանառության մեջ ենք դնելու Կրթության և գրտության նախարարի հրամանի նախագիծ, որով գնահատվելու են իստիտուտների գիտահետազոտական կենտրոնի աշխատանքները, արդյունքները, նրանց պոտենցիալը և ըստ այդ վարկանիշավորման, կառաջարկենք, որպեսզի հաջորդ տավանից ավելի արդյունավետ ֆինանսավորում լինի», - նշեց Արայիկ Հարությունյանը։

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ