Տիկին Հովհաննիսյանն ինձ հետ կապ չի հաստատել և չի առաջարկել հանդիպել, և հետևաբար ես չեմ մերժել, քանի որ առաջարկ չի եղել: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներն ամփոփող ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ չի հանդիպել ԵԽԽՎ նախկին պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ և փորձի փոխանակման արժեքավոր տեղեկություններ ստացել:
«Ես պետք է նշեմ, որ ես որևէ անձի հետ, ներառյալ՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, հանդիպելու և փորձի փոխանակում կատարելու խնդիր չունեմ, եթե դրա նպատակը ՀՀ-ի շահերի սպասարկմանն է ուղղված»,-ասաց նա: