ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Այս տարվա հունվարին նախորդի համեմատ ՃՏՊ-երի հետևանքով զոհերի էական նվազում ունենք

Նիկոլ Փաշինյան. Այս տարվա հունվարին նախորդի համեմատ ՃՏՊ-երի հետևանքով զոհերի էական նվազում ունենք
07.02.2019 | 14:15

Նախորդ տարվա հունվարի համեմատությամբ այս տարվա հունվարին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի էական նվազում ունենք, ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետևանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաև ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին»: Վարչապետի փոխանցմամբ, ՃՏՊ-ների հետևանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթև դեպքերը, այնպես որ՝ իմաստ ունի առաջնակի ուշադրություն դարձնել զոհերի թվին: Եվ այս առումով դինամիկան հուսադրող է, գրել է Փաշինյանը։

Դիտվել է՝ 286

Մեկնաբանություններ