ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ ակնկալում է պաշտոնական հայտարարություն «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայի կողմից ծայրահեղական խմբավորման վերահսկած ամբողջ տարածքի ազատագրման մասին: ԻՊ-ի դեմ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի հետ միասին պայքարող 79 երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ նա ասել է. «ԱՄՆ զինված ուժերը, մեր կոալիցիոն գործընկերները և Սիրիայի դեմոկրատական ուժերն ազատագրել են Սիրիայում և Իրաքում նախկինում «Իսլամական պետության» վերահսկած գրեթե ամբողջ տարածքը:
Մենք անհամբերությամբ սպասում ենք մեզ զինվորներին տանը դիմավորելու հնարավորությանը»: