ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արման Բաբաջանյանի գնահատականը՝ կառավարության ծրագրի արտաքին հարաբերությունների ոլորտին

Արման Բաբաջանյանի գնահատականը՝ կառավարության ծրագրի արտաքին հարաբերությունների ոլորտին
07.02.2019 | 14:21

Աժ ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարության գործունեության հնգամյա ծրագրի արտաքին հարաբերությունների ոլորտին վերաբերող հատվածին տվել է նախնական գնահատական։ «Հայաստանի կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրի արտաքին քաղաքականությանը նվիրված բաժինը կկոչեմ մեկ բառով՝ self-isolationist կամ «ինքնամեկուսացող»:

«Հեղափոխված» Հայաստանին չեն ստիպում, չեն ճնշում․ Հայաստանը բազմաթիվ հնարավորություններից ինքն է ընտրում մեկուսանալու ուղին։ Լեգիտիմության ահռելի պաշարը նույնիսկ թույլ չի տալիս մեր երկրի նոր իշխանությանը բացվել աշխարհին։
Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները խորացնելու և արժանապատիվ հիմքերի վրա դնելուն ոչ ոք դեմ չէ, բայց նոր Հայաստանը, առանց արտաքին քաղաքական նոր հնարավորությունների, նոր դաշնակիցների, գործընկերների ու բարեկամների, առանց արդի հարափոփոխ աշխարհակարգին համահունչ արտաքին քաղաքական նոր առաջնահերթությունների ամրագրման չի կարող սպասարկել Հայաստանի, Արցախի և համայն հայության առջև կանգնած մարտահրավերներին», - ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ