Բուլղարիայի կառավարությունը չորեքշաբթի Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է ժամանակավոր նախագահ: «Հաշվի առնելով Վենեսուելայում ստեղծված ճգնաժամը և դրա լուծման համար արագ ու համարժեք քաղաքական որոշումների ընդունման, ազատ, թափանցիկ և արդար նախագահական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը, Բուլղարիան աջակցություն է հայտնում Խուան Գուայդոյին՝ որպես Վենեսուելայի ղեկավարի գործառույթների ժամանակավոր կատարողի»,- ասված է Բուլղարիայի կառավարության որոշման մեջ:
Նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել էր, որ «Բուլղարիան պետք է ձեռնպահ մնա Վենեսուելայի վերաբերյալ առաջարկված եվրոպական դիրքորոշումից», նրա կարծիքն աջակցություն չէր ստացել կառավարող մեծամասնության կողմից: