ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արման Եղոյան. ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման գործընթացը չի ուշանում

Արման Եղոյան. ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման գործընթացը չի ուշանում
07.02.2019 | 14:25

ԱԺ «Իմ քայլը խմբակցության» պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի խոսքով՝ վարչապետի նշանակած միջգերատեսչական հանձնաժողովը Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների մի մասի կիրարկման վերաբերյալ ճանապարհային քարտեզն արդեն ուղարկել է ԵՄ ներկայացուցիչներին և հիմա վերջնական աշխատանքներն են տարվում ճանապարհային քարտեզի վերջնական համաձայնեցման շուրջ, որից հետո Հայաստանը կարող է սկսել համաձայնագրի կիրարկման գործընթացը:


Նա չի կարծում, թե հունիսի 1-ից մասնակի ուժի մեջ մտած համաձայնագրի իրականացման գործընթացը ուշանում է. «Նման ծավալուն փաստաթղթի կիրարկման ճանապարհային քարտեզը կարող էր տևել նշանակալիորեն ավելի քիչ: Մենք գործ ունենք ավելի քան 800 էջ ունեցող համաձայնագրի հետ, եթե հավելվածներն էլ հաշվենք: Ես ավելի շատ կկարևորեի ոչ թե յուրաքանչյուր քայլի արագությունը, այլ յուրաքանչյուր հաջորդ քայլի համապատասխանելիությունը, այսինքն՝ որակը: Ես ծանոթ եմ աշխատանքին և կարծում եմ, որ շատ լուրջ աշխատանք է տարվել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից այդ փաստաթղթի վրա»:

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ