ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էդուարդ Շարմազանովը՝ կառավարության ծրագրի նախագծի մասին

Էդուարդ Շարմազանովը՝ կառավարության ծրագրի նախագծի մասին
07.02.2019 | 14:28

«Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառեր չեն, սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է»` ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով կառավարության ծրագրի նախագծին: «Ծանոթացա «դուխով» կառավարության ծրագրի նախագծին։


Տխուր, անորոշ, առաջընթացի որևէ կոնկրետ քայլ չնշմարող բառերի կույտ էր։
Ու՞ր է թռիչքային զարգացումը։
Ու՞ր է ներդրումային բումը։
Ու՞ր է «կախարդական փայտիկը»։
Ու՞ր է աղքատության կտրուկ նվազումը։
Ու՞ր է աշխատատեղերի ստեղծումը։
Ու՞ր են տնտեսական աճի բարձր տեմպերը։
Ու՞ր է աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ ավելացումը։
Չկա... Բայց չէ՞ որ Նիկոլն էր այս ամենը խոստացել քաղաքացիներին։
Խոստացավ, բայց արեց ճիշտ հակառակը։ Եզրակացությունը մեկն է։
Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառերի ժողովածու էլ չէ։ Սա Նիկոլի ստերի արձանագրման փաստաթուղթն է։
Հ.Գ. Առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնամ պոպուլիզմի և ստերի շարանին»:

Դիտվել է՝ 327

Մեկնաբանություններ