ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կնքած Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը՝ անվանելով «նվեր» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
The Hill-ը գրում է. «Կարծում եմ՝ սա նվեր է Պուտինին»,-ասել է Քլինթոնը՝ հավելելով, որ ինքն իրավիճակին դիվանագիտական լուծում կտար, իսկ Ռուսաստանի հետ որևէ այլ պայմանագրից առանց բանակցությունների դուրս գալը «մեծացնում է անկանխատեսելիությունը տարածաշրջանում»: Քլինթոնը ասել է, որ վերջին բանը, որի կարիքն այժմ աշխարհն ունի, միջուկային սպառազինությունների մրցավազքն է: