ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀԱՊԿ-ը պատրաստվում է գործողությունների Արեւելյան Եվրոպայում

ՀԱՊԿ-ը պատրաստվում է գործողությունների Արեւելյան Եվրոպայում
07.02.2019 | 14:32

ՀԱՊԿ երկրներն այս տարի անցկացնելու են «Էշելոն» զորավարժությունը, որտեղ մշակելու են Արևելյան Եվրոպայում դաշինքի գործողությունների ապահովումը` հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի հրամանատար Անատոլի Սիդորովը, գրում է ng.ru-ն:

«Այս տարի նախատեսում ենք առաջին անգամ «Էշելոն» հատուկ զորավարժություն անցկացնել կազմակերպության անդամ պետությունների նյութատեխնիկական ապահովման ուժերով ու միջոցներով: Այն նախատեսում է զորավարժությունների շրջանակում ստեղծել կառավարման ու ստորաբաժանումների համատեղ մարմին, որը գործնականում կմշակի Արևելյան Եվրոպայում ՀԱՊԿ գործողությունների անցկացման համար նյութատեխնիկական միջոցների փոխադրման, մատակարարման ու ապահովման հարցերը», – ասել է Սիդորովը: Պատասխանելով հարցին, թե ինչպես է ՀԱՊԿ-ն արձագանքելու 2019-ին Արևելյան Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ու կիբեր զորքերի ստորաբաժանումների և 2020-ին Բելգիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Իտալիայի, Թուրքիայի ավիաբազաներում կատարելագործված ավիացիոն միջուկային զինանոցի տեղակայմանը, Սիդորովը պատասխանել է. «ՀԱՊԿ-ը 6 պետություններ են, որոնք հաշվի կառնեն դա: Այս իրավիճակն անհանգստացնում է ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրներին, այլ բոլոր սթափ մտածողներին, նախևառաջ Եվրոպայում: Համարժեք միջոցառումներ են ձեռնարկվելու, խնդիրները կատարվելու են, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչը»:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ