ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԼՀԿ-ն կառավարության ծրագիրը «վերացական» է որակում

ԼՀԿ-ն կառավարության ծրագիրը «վերացական» է որակում
07.02.2019 | 23:37

Կառավարության ծրագիրը ընդդիմադիր ԼՀԿ-ն «վերացական» է որակում: Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասում է՝ մանրամասն քննադատությունն Աժ դահլիճում կներկայացնեն: Հիմնական խնդիրն այն է, որ ծրագրում շատ քիչ են «ինչո՞ւ» և «ինչպե՞ս» հարցերի պատասխանները, վերջնաժամկետներն ու չափելի ցուցանիշները: «Ինչո՞ւ» հարցին պատասխան չտվող և ոչ այնքան առարկայական դրույթներ պարունակող փաստաթուղթ է։ Այսինքն հիմնականում բարի կամքի արտահայտություն էր, որ լավ կլիներ էսպես լիներ, էսպես լիներ։ Ավելի առարկայական ոչինչ չկար և շատ վտանգավոր էր, որ շատ ռազմավարական, անվտանգային նաև ոլորտներում կոնկրետ որոշակի դրույթներ պակասում են։ Մեկ բառով դժվար է, բայց երևի էդպես վերացական», - ընդգծեց նա՝ շարունակելով. «Կենացներ բոլորը կարող են ասել, ամեն մի հարսանիքի, ծնունդի, քեֆի գնացեք՝ մոտավորապես էսքան կենացներ կլսեք, որ սահմանները լինեն ամուր, մարդիկ լինեն առողջ։ Մեր նպատակը ուղղակի քննադատելը չէ, մենք չենք ուզում, որպեսզի կառավարությունը ձախողվի, ընդհակառակը՝ հիմա կառավարության ձախողվելը երկրի ձախողվելն է, մենք դա լրջագույն գիտակցում ենք, մեր առաքելությունը թույլ չտալն է այդ ձախողումը։ Մեր ամբողջ քննադատությունը ուղղված է դրան, որ, պարոնայք, մի հատ սկսեք աշխատել»։


Տնտեսական հեղափոխության նախադրյալներ ևս Գորգիսյանը փաստաթղթում չի տեսնում: «Տեսլականը, որ մենք ունենալու ենք տնտեսական հրաշք, ես չեմ տեսնում այս ծրագրում։ Ես թվականներ ուղղակի փնտրեցի, թե ինչ նշաձողեր են, էսպես, դրած՝ էսինչ թվականին հասնել էստեղ, էստեղ, էստեղ։ Ընդամենը 12 նման թիվ կար ամբողջ 69-էջանոց ծրագրում։ Իհարկե քիչ է, որովհետև, նայեք, ծրագիրը պետք է լինի մոտավորապես ճանապարհային քարտեզ, որ դեպի ուր ենք գնում, ինչի համար և ինչպես», - ասաց Գորգիսյանը։ Թե ինչպե՞ս են քվեարկելու կառավարության ծրագրին, ԼՀԿ-ն դեռ չի որոշել:

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ