ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը ողջունել է Ֆրանսիայում ապրիլի 24-ի հռչակումը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր

Փաշինյանը ողջունել է Ֆրանսիայում ապրիլի 24-ի հռչակումը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր
08.02.2019 | 00:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին: Փաշինյանը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում. «Դա համերաշխության հզոր դրսևորում է, որը ցույց է տալու մարդու իրավունքների պաշտպանության և զանգվածային վայրագությունները կանխելու վճռականություն»:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ