Մոսկվա աշխատանքային այցի շրջանակներում ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմանի ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ պլանները և հեռակա ուղենիշները։ Երկուստեք նշվել է այս ոլորտի կարևորությունը և համագործակցության բարձր մակարդակը: