Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ շատ բրիտանացիներ և ԵՄ երկրների շատ քաղաքացիներ ցանկություն ունեն փոխելու Brexit-ի որոշումը, սակայն Միացյալ Թագավորությունն որոշման համար չունի այդքան քաղաքական կամք: Նրա խոսքերով` ինքն «ի սրտե» միշտ նրանց հետ է եղել, սակայն նման սցենար գործնականում լինել չի կարող: «Այսօր արդեն չկա քաղաքական կամք երկիրը ԵՄ կազմի մեջ պահելուն աջակցելու համար»,- ասել է Տուսկը: