ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գևորգ Գորգիսյան. Այստեղ մանկապարտեզ չէ, խորհրդարանական վեհաժողովների պատվիրակություններում մեզ հասանելիք տեղերը մեզ վրա ծախել չեք կարող

Գևորգ Գորգիսյան. Այստեղ մանկապարտեզ չէ, խորհրդարանական վեհաժողովների պատվիրակություններում մեզ հասանելիք տեղերը մեզ վրա ծախել չեք կարող
08.02.2019 | 00:06

Մի քիչ խեղաթյուրում են իրականությունը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արել է առաջարկ, կրկին ընթացակարգի խախտմամբ, որովհետև ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ պատվիրակությունների կազմը որոշում է ԱԺ խորհուրդը` ասել է ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն` անդրադառնալով երեկ ԱԺ խորհրդի նիստում տեղի ունեցած միջադեպին: ԱԺ խորհրդի նիստից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ասել է. «ԱԺ նախագահն առաջարկել է պատվիրակություններում ուժերի համամասնորեն ներկայացվածության սկզբունքին զուգահեռ 2 ԽՎ-ների` ՍԾՏՀ ԽՎ-ի և ՆԱՏՕ-ի պարագայում որդեգրել բոլոր խորհրդարանական ուժերի ներկայացվածությունը որպես սկզբունք: Սակայն պարզվեց, որ ընդդիմադիր որոշ գործընկերներ որոշել են նոր պահանջներ ներկայացնել և ի վերջո մինչ քվեարկությունը կար «կոնսեսուս մինուս 1» պատկերը, և մեծամասնությունը, կարծում եմ, արդարացիորեն քվեարկեց ըստ նախնական սկզբունքի՝ այն է բոլոր պատվիրակությունների պարագայում համամասնությունը ընդունելով որպես միակ սկզբունք»:


Գևորգ Գորգիսյանը նշեց, որ առանց ԱԺ խորհրդի որոշման Արարատ Միրզոյանը կազմել է ինչ-որ ցուցակ` որ ուժից քանի հոգի պետք է ընդգրկվի պատվիրակություններում և ուղարկել է խմբակցություններին: «Այդ ցուցակը շատ խնդրահարույց էր, որովհետև շատ մեծ համամասնությամբ ներկայացված էր «Իմ քայլը» դաշինքը, իսկ ընդդիմությանը շատ քիչ տեղեր էր տրված: Մենք բողոքեցինք, նախորդ նիստին ներկայացրել էինք մեր դիրքորոշումը և ԲՀԿ-ի հետ համատեղ նախագիծ էինք ներկայացրել, որը պետք է քննարկվեր խորհրդի նիստում:


Երեկ նիստում, սակայն, «Իմ քայլը» հայտարարեց, որ մերժում է այդ նախագիծը և ներկայացրեց այլ նախագիծ»,- ասաց նա: Գորգիսյանի խոսքով` իշխող ուժի ներկայացրած նախագծով ԼՀԿ-ն, որ նախորդ նախագծով ՍԾՏՀ ԽՎ-ում ուներ մեկ տեղ, այս նախագծով արդեն այդ տեղը չուներ: «Ստացվում է ասացին` այդ մի տեղը, որ ձեզնից վերցրել էինք, եկեք ձեզ հետ տանք, դուք քվեարկեք, որ կոնսենսուս լինի: Մենք էլ ասացինք` այստեղ մանկապարտեզ չէ, այն ինչ մեզ հասնում է, մեզ վրա ծախել չեք կարող, ձեր` «մեծամասնությունը մենք ենք` մեզ ամեն ինչ, մնացածին` ոչինչ» մոտեցումը մեզ համար անընդունելի է: Մենք նաև ասացինք` նվազագույնը բոլոր պատվիրակություններում բոլոր ֆրակցիաների ներկայացուցիչների ներգրավվածությունը պարտադիր պայման է: Դա մեր քմահաճույքը չէր, դա երկրի ինչպես նաև միջազգային կառույցներում բազմակողմանի ներկայացվածության, Հայաստանի` ավելի ճկուն մանևրելու հնարավորություններ տալու շահերից է բխում, բայց այդ ամենը նրանք չընկալեցին և հարցին վերաբերվեցին այնպես, թե մենք պաշտոն ենք ուզում»,- ասաց նա և ընդգծեց, որ իրենց ներկայացվածը բացարձակ փաստերի խեղաթյուրում է: Գորգիսյանը նաև նշեց, որ նախնական տարբերակով ՍԾՏՀ ԽՎ պատվիրակությունը 4 հոգուց է բաղկացած եղել` երկու հոգի «Իմ քայլից», է և մեկական ներկայացուցիչ ԼՀԿ-ից ու ԲՀԿ-ից: «Հիմա սարքեցին 6 հոգի «Իմ քայլից», մեկ հոգի ԲՀԿ-ից ու ասացին` եկեք կողմ քվեարկեք էն երեքը հետ սարքենք երկու, դուք էլ մարդ ունենաք»,- պարզաբանեց Գորգիսյանը: Նա նշեց, որ ԲՀԿ-ի հետ համատեղ նախագծով առաջարկում էին, որ 10 հոգանոց պատվիրակության դեպքում 5 ներկայացուցիչ լինի «Իմ քայլից», երեք ներկայացուցիչ ԲՀԿ-ից և երկուսը` ԼՀԿ-ից, որի դեպքում բոլոր ուժերը նշանակալից մասնակցություն կունենային, բայց նրանք դա մերժեցին: «Այժմ 10 հոգանոց պատվիրակության դեպքում 7 ներկայացուցիչ ընդգրկվելու է «Իմ քայլը» դաշինքից, երկուսը ԲՀԿ-ից, մեկը` ԼՀԿ-ից: Նրանք մեզ մերժեցին, նույնիսկ պատրաստ չեղան բանակցությունների: Նույնիսկ չասացին` այ, պատրաստ ենք զիջել, բայց ոչ թե երկու, այլ մեկ տեղ, կամ` այս ինչ պատվիրակությունում կզիջենք, մյուսում` ոչ: Նրանք ուղղակի «չորով» ասացին` սա է ու վերջ, որովհետև մենք շատ ենք, ինչպես անում էր ՀՀԿ-ն, ու այսքանով հարցը փակվեց»,- ասաց նա:

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ