ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն բաժանված Թուրքիայով քարտեզ է հրապարակել

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն բաժանված Թուրքիայով քարտեզ է հրապարակել
08.02.2019 | 00:07

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երախտագիտություն է հայտնել Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին աջակցող երկրներին:

Նաանիմացիոն քարտեզ է հրապարակել, որում ընդգծված են այդ երկրները: Քարտեզի վրա Թուրքիան կիսված է մեջտեղի հատվածում, իսկ Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի սահմանները նույնպես պատկերված են խեղաթյուրված ձևով:

«Ողջունում ենք Ավստրիային, Բելգիային, Խորվաթիային, Չեխիային, Դանիային, Էստոնիային, Ֆինլանդիային, Ֆրանսիային, Գերմանիային, Իսլանդիային, Լատվիային, Լիտվային, Լյուքսեմբուրգին, Մակեդոնիային, Նիդեռլանդներին, Լեհաստանին, Պորտուգալիային, Իսպանիային, Շվեդիային և Մեծ Բրիտանիային` Վենեսուելայի ժողովրդին աջակցելու համար Գուաիդոյին որպես ժամանակավոր նախագահ ճանաչելով», - ասվում է Պոմպեոյի թվիթերյան գրառման մեջ:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ