Այսօր՝ փետրվարի 8-ին, Երևանի Եռաբլուր պանթեոնում հողին հանձնվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Մկրտիչ (Մայք) Գազանճյանի աճյունը։ Նա մահացել է փետրվարի 3-ի առավոտյան երկարատև հիվանդությունից հետո:
Մկրտիչ (Մայք) Գազանճյանը ծնվել էր 1956թ. Լիբանանի Անճար գյուղում: Անդամագրվելով ՀԱՀԳԲ-ին 1980-ականների կեսերին՝ նա դարձավ կազմակերպության գործուն անդամներից մեկը։ 1980-1982 թվականներին նա կազմակերպել է տասնյակ զինվորական գործողություններ ընդդեմ թուրքական շահերի, նաև մասնակցություն է ունեցել թուրք դիվանագետների գնդակահարման գործողություններին:
Մկրտիչը Հայաստանի անկախության շարժման առաջին իսկ օրերից գործուն մասնակցություն է ունեցել Արցախի ինքնապաշտպանական ջոկատների զինման ու հանդերձավորման աշխատանքներին:
Նա ամուսնացած էր, ունի 3 երեխա: