Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները նրան գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել դատարան։ «Պարբերաբար ներկայացնելու ենք միջնորդություններ, քրեադատավարական օրենքի շրջանակներում օգտվելու ենք բոլոր թույլատրելի միջոցներից, որպեսզի մեր պաշտպանյալի պաշտպանությունն իրականացնենք պատշաճ կերպով։ Դա ներառում է համապատասխան միջնորդությունները և դատարան, և դատախազություն, միջնորդություններ են ներկայացվել քրեակատարողական վարչություն, Մարդու իրավունքների պաշտպանին։ Օրակարգում է նաև գանգատով ՄԻԵԴ դիմելու հարցը, և նախորդ Վերաքննիչի որոշումից հետո բողոք է տրված Վճռաբեկ»` ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Փաստաբանը նշում է՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ավելի վատ է, քան նախկինում էր, այսօր նա տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
«Մանվել Գրիգորյանն այս պահին հետազոտություն է անցնում»` ասել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։