ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ղազախստանում աննախադեպ ցուրտ է

Ղազախստանում աննախադեպ ցուրտ է
08.02.2019 | 17:34

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում և այլ շրջաններում աննախադեպ ցուրտ եղանակի հետևանքով փակվել են դպրոցները: Օդի ջերմաստիճանն Աստանայում Ցելսիուսի սանդղակով զրոյից ցածր է 40 աստիճան: Պավլոդարի մարզի որոշ հատվածներում ճանապարհային երթևեկությունը վատ տեսանելիության պատճառով արգելվել է: Արևելյան Ղազախստանում գրանցվել է զրոյից ցածր 45 աստիճան:

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ