ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Աշոտյան. Հայկական զորախումբը Սիրիա է ուղարկվել առանց միջազգային համապատասխան պայմանագրի

Արմեն Աշոտյան. Հայկական զորախումբը Սիրիա է ուղարկվել առանց միջազգային համապատասխան պայմանագրի
08.02.2019 | 17:37

«Մի քանի ամիս շարունակ ուշադրության կենտրոնում եմ պահել Սիրիա Հայաստանի Զինված ուժերի զորախումբ ուղարկելու հարցը։ ԱԺ-ում մի քանի անգամ հարց եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին, պահանջել, որ գործընթացը կազմակերպվի ՀՀ օրենսդրությանն համապատասխան եւ ապահովվեն մեր զինծառայողների իրավունքները եւ երաշխիքները։ Այսօր ՊՆ-ն հայտնեց, որ զորախումբը արդեն Սիրիայում է։ Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը։


ՀՀ Կառավարությունը պետք է արագ պատասխանի հետեւյալ հարցերին՝
1. Հրապարակի Սիրիայի իշխանությունների պաշտոնական խնդրանքը հայկական զորախումբ ուղարկելիւ հետ կապված։
2. Ինչու՞ է խախտել օրենքը եւ առանց միջազգային համապատասխան պայմանագրի ուղարկել մեր զորախումբը Սիրիա։
3. Ինչպե՞ս են երաշխավորված մեր զինվորականների իրավունքները Սիրիայում։
Բարի ծառայություն եմ մաղթում մեր զինվորականներին։ Վստահ եմ, որ անկախ առկա խնդիրներից իրենք պատվով կկատարեն իրենց պարտականիւթյունները։ Խաղաղություն Սիրիային», - Facebook-ի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ