ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարդան Բոստանջյան. Լենա Նազարյանը, երբ թեմայի մեջ ավելի խորանա, կհասկանա, որ մեկը մյուսի հետ կապ չունի

Վարդան Բոստանջյան. Լենա Նազարյանը, երբ թեմայի մեջ ավելի խորանա, կհասկանա, որ մեկը մյուսի հետ կապ չունի
08.02.2019 | 17:39

Պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերը և պարգևավճարները միմյանց հետ կապ չունեն։ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, երբ թեմայի մեջ ավելի խորանա, կհասկանա, որ մեկը մյուսի հետ կապ չունի` ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահի ֆեյսբուքյան գրառմանը:

«Օրենքով սահմանված է, որ աշխատողը կարող է պարգևավճար և հավելավճար ստանալ, դա բացարձակապես կապ չունի արտաբյուջետային ֆոնդերի հետ։ Ինչ վերաբերում է այդ ֆոնդերին, ապա կանոնակարգված, ճիշտ, թափանցիկ և արդյունավետ երկրում արտաբյուջետային ֆոնդեր չեն լինում։ Դրանք ոչ այլ ինչ են, քան հանրությունից ստվերում թաքցված հնարավորություններ», - նշեց տնտեսագետը։ Վարդան Բոստանջյանը շեշտեց՝ ինքը Լենա Նազարյանի դիրքորոշումը ողջունում է, բայց արտաբյուջետային ֆոնդերը չպետք է կապել պարգևավճարների հետ։ Ահռելի չափերի պարգևավճարները տնտեսագետը մեծագույն խայտառակություն որակեց։ «Անկախ այն հանգամանքից՝ տվյալ աշխատողը որքան բարձր կամ ցածր է վարձատրվում, տեղի է ունեցել իշխանափոխություն, որի պարագայում մարդիկ մեկ-երկու ամիս աշխատելուց հետո «շնչահեղձությամբ» պետական բյուջեից փողեր են ստացել։ Անգամ ամենահամեստ մտավոր ունակությունների տեր մարդը կհասկանա, որ նման բան անել չէր կարելի։ Ամբողջ հասարակությունը, որ գնաց, այսպես կոչված, հեղափոխության, գնաց այն բանի համար, քանի որ առկա էր անարդարություն, մարդու իրավունքների ոտնահարում և այլն։ Հիմա, վերցնել և միանգամից պարգևավաճարներ տալ իշխող դասի ներկայացուցիչներին, հավելավճարներ սահմանել նրանց համար, արդար չէ», - գտնում է Վարդան Բոստանջյանը։ Նրա կարծիքով` երևույթն առավել սրությամբ երևում է սոցիալական վիճակի և համատարած աղքատության ֆոնին։


«Խոշոր առումով ես հասկանում եմ, որ պետական պաշտոնյան պետք է արժանավայել վարձատրություն ստանա, բայց բոլոր դեպքերում չէի կարծում, որ շնչահեղձությունը, հրատապությունն հենց այսօր պետք է լիներ՝ ի հաշիվ աղքատ զանգվածի։ Եթե մենք ունենք բազմաթիվ կնճռոտ, առաջնահերթ ու անհետաձգելի խնդիրներ, մի՞թե պետք է պարգևավճարների ինստիտուտին անցնեինք», - հարց հնչեցրեց Վարդան Բոստանջյանը:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ