ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մադուրոյից հետո Գուաիդոն ևս միջամտության խնդրանքով դիմել է Հռոմի պապին

Մադուրոյից հետո Գուաիդոն ևս միջամտության խնդրանքով դիմել է Հռոմի պապին
08.02.2019 | 17:41

Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն խնդրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին օգնել Վենեսուելայում իրավիճակի կարգավորման հարցում, գրում է ANSA գործակալությունը: «Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել մեզ՝ ներառյալ Հռոմի պապին, համագործակցել բռնատիրմանը վերջ դնելու, անցումային կառավարություն ստեղծելու և հնարավորինս շուտ Վենեսուելայում իրապես ազատ ընտրություններ անցկացնելու նպատակով»,- ասել է նա: Իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Գուաիդոն հույս է հայտնել, որ կաթոլիկների առաջնորդը կայցելի «շատ կաթոլիկ, շատ նվիրված և կրոնական մեծ ավանդույթներ ունեցող» իրենց երկիր: Գուաիդոն սիրով է հիշում Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի վերջին այցը Վենեսուելա 20 տարի առաջ: Վատիկանի խոսնակ Ալեսանդրո Ջիզոտին ասել է, որ Ֆրանցիսկոս պապը ցանկանում է նախևառաջ համոզվել, որ իր միջամտությունը տեղին կլինի: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նույնպես միջամտության խնդրանքով դիմել էր Հռոմի պապին:

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ