ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

2020-ի գլխավոր գույնը

2020-ի գլխավոր գույնը
08.02.2019 | 17:42

Pantone միջազգային հետազոտական ինստիտուտի փոխնախագահ Լորի Փրեսմանը կանխատեսել է, որ 2020-ի գլխավոր գույնը կդառնա կապույտը։
Փրեսմանի խոսքով՝ ապագա դիզայներական հավաքածուների համար ոգեշնչման աղբյուր կհանդիսանան ծովային երանգները։ Մոդելյորների ուշադրության կենտրոնում կլինեն նաև բնական գույները՝ ծաղկային, մարմնագույն, շագանակագույն «հողի երանգները»։ «Շագանակագույն երանգները կարևոր են ցանկացած գամայում և կհամալրվեն չորացրած ջրիմուռներով ու մամուռներով։ Սպիտակները ավազե երանգներն են, իսկ սևերը կլինեն խոր և խորախորհուրդ՝ նման օվկիանոսի խորքի մթությանը»,-ասել է նա:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ