ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անդրանիկ Քոչարյան. Հնարավոր չէ՝ Հայաստանի ՊՆ-ի կողմից Սիրիա մարդասիրական օգնությունն ուղարկվի օրենքի խախտմամբ

Անդրանիկ Քոչարյան. Հնարավոր չէ՝ Հայաստանի ՊՆ-ի կողմից Սիրիա մարդասիրական օգնությունն ուղարկվի օրենքի խախտմամբ
09.02.2019 | 14:00

Աժ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի կարծում, թե ՀՀ պաշտպանության նախարարության կողմից Սիրիա մարդասիրական մասնագիտական օժանդակությունը ցուցաբերվում է օրենքի խախտումներով` ինչպես պնդում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ես չեմ կարծում, որ առանց որևէ պայմանագրի հնարավոր է զինված ուժերի օգտագործում։ Եթե այդպիսի խնդիր կա, կարծում եմ, մեր հանձնաժողովը ի վիճակի է և պարտավոր է ուսումնասիրել ու տալ այդ հարցերի պատասխանը։ Այսօր կա հայտարարություն ՊՆ-ի կողմից, թե ինչ առաքելությամբ է խումբը մեկնում Սիրիա»` ասել է Անդրանիկ Քոչարյանը։


«Այս պահին մենք հիմք ենք ընդունում պաշտպանության նախարարության կողմից տարածած հայտարարությունները, որտեղ առայժմ, ես իրավական որևէ բարդույթ չեմ տեսնում։ Եթե կլինեն իրավական խնդիրներ, բնականաբար մեր և գուցե նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կուսումնասիրեն դրանց հիմքերը և եթե որևէ խոչընդոտ կա, դրա մասին կբարձրաձայնեն ու կառավարության հետ ճշտումներ կարվեն», - հավելեց Անդրանիկ Քոչարյանը։ Նա ընդգծեց, որ հնարավոր չէ՝ անօրինականություն լինի. «Այսօրվա Հայաստանի պահանջներն այդպիսին չեն, բայց կան նաև պետական շահեր, որոնք պետք է հաշվի առնել»։

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ