ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անդրանիկ Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Անդրանիկ Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
09.02.2019 | 14:03

Մարտի 1-ի գործով նախաքննական մարմինը ոչնչով կաշկանդված չպետք է լիներ, և նախկին նախագահների հարցաքննությունը շատ բնական է` ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Ովքեր ասելիք ունեն տարբեր կարգավիճակով՝ լինի վկա, թե մեղադրյալ, պարտավոր են Մարտի 1-ի հետ կապված բոլոր հարցերին պատասխանները տան, ու մենք այդ էջը ամբողջությամբ ավարտենք, փակենք, որ դա անընդհատ չդառնա քաղաքական շահարկման առարկա»,- ասաց Քոչարյանը։


Պատգամավորի խոսքով` քրեական գործով բոլորն, ովքեր ունեն անհրաժեշտ տեղեկություններ, պետք է հաղորդեն նախաքննական մարմնին, որ բանակի թեման այլևս չշահարկվի։ «Բանակը անընդհատ լարվածության մեջ պահել, իհարկե, չի կարելի։ Բանակի հետ կապված եթե ասելիք կա, պետք է հայտնել նախաքննական մարմնին, հանենք բանակն այդ Մարտի 1-ի թեմայից, որպեսզի նրանք անցնեն իրենց մարտական հերթափոխության խնդիրները լուծելուն»,- նկատեց Անդրանիկ Քոչարյանը։ Նա հստակեցրեց՝ Մարտի 1-ի գործը բացահայտել նշանակում է երկար տարիներ կոծկած տեղեկությունը վեր հանել, ներկայացնել քննչական խմբին։


Այժմ, ըստ պատգամավորի, իրավիճակ է փոխվել ու կա «քաղաքական պատվեր Մարտի 1-ի գործը բացահայտելու» և այս գործով «պատվերների ինստիտուտ» չի լինելու։ «Ռոբերտ Քոչարյանը տեսաք՝ սկսեց հայտարարել, որ «0038» հրամանի մասին ընդհանրապես տեղյակ չի եղել, հետո տեսան, որ դրանից խուսափելն անհնար է, սկսեցին հայտարարել, որ տեղյակ է եղել, իրեն տվել են հրամանի սևագիրը, որից հետո տեղյակ չի եղել՝ ինչ է կատարվել։ Երբեք չի կարելի մանիպուլյացիաներով պաշտպանություն կառուցել, ով էլ լինի, թեկուզ երկրի նախկին նախագահը։ Եթե արել ես, տղամարդավարի ասա, հատկապես որ նախկինում ասել ես՝ տղամարդ ես, միակ տղամարդն ես»,- ավելացրեց Քոչարյանը։


Փաստահավաք խմբի նախկին ղեկավարը հնարավոր համարեց, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալների թիվը ավելանա։ «Շատ-շատ մարդիկ են մասնակից եղել այս ամբողջ գործընթացին, բայց պետք է նայել, թե հիմնական հրամանները որտեղից են եկել, որոնցով պարտադրել են շատերին։ Եթե ինչ-որ մեկի գործողությունների հետևանքով քաղաքացին ստացել է անշրջելի վնասներ, նրանք անպայման պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Որևէ մեկը չի կարող խուսափել դրանից»,- ասաց պատգամավորը:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ