ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անդրանիկ Մանուկյանը Արման Բաբաջանյանից պահանջում է 7 դրամ

Անդրանիկ Մանուկյանը Արման Բաբաջանյանից պահանջում է 7 դրամ
09.02.2019 | 14:40

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ:


«Դատարանից խնդրում ենք պարտավորեցնել Արման Բաբաջանյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Անդրանիկ Մանուկյանից: Պարտավորեցնել Արման Բաբաջանյանին ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված բոլոր ԶԼՄ-ների միջոցով հերքել Անդրանիկ Մանուկյանի հասցեին հնչեցրած «կասկածելի կենսագրությամբ» և «արատավոր նշանակում» արտահայտությունները և դրանց համար Արման Բաբաջանյանից բռնագանձել մեկական դրամ՝ ընդհանուր 2 դրամ»,-ասել է նրա փաստանան Սիրունյանը: Բացի դրանից Արման Բաբաջանյանի կողմից Անդրանիկ Մանուկյանի հասցեին հնչեցրած «քրեական անցյալով անձ, ով տարիներ ի վեր զբաղված է եղել ՀՀ դեսպանատան անվամբ դիվանագիտական համարներ վաճառելով» արտահայտության համար բռնագանձել 5 դրամ. «Այսինքն՝ ընդհանուր բռնագանձել 7 դրամ»: Վնասի հատուցման չափի կապակցությամբ Սիրունյանը նշեց, որ նախ հուսով է, որ խնդիրը կլուծվի հաշտությամբ. «Բաբաջանյանը անլուրջ մարդ չէ, որ չհասկանա, որ վիրավորել ու զրպարտել է ոչ պակաս լուրջ մարդու: Կամովին ներողություն խնդրելը ամոթ չէ: Հակառակը: Տղամարդու վարքագիծը հենց այդպիսին պետք է լինի: Բացի դրանից, օրենքն ասում է, որ վնասի հատուցման չափը որոշելիս պետք է հաշվի առնել պատասխանողի գույքային դրությունը»:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ