Կառավարության կառուցվածքի քննարկումներն ավարտվել են. հայտնի են 12 նախարարությունների անվանումները: Նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.
1.Արտաքին գործերի նախարարություն
2.Պաշտպանության նախարարություն
3.Արտակարգ իրավիճակների նախարարություն
4.Արդարադատության նախարարություն
5.Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
6.Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն
7.Բնապահպանության նախարարություն
8.Առողջապահության նախարարություն
9.Ֆինանսների նախարարություն
10.Էկոնոմիկայի նախարարություն
11.Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
12.Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, նա կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: Կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով: