ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ն փորձում է համոզել Վենեսուելայի բանակին հրաժարվել Մադուրոյին սատարելուց

ԱՄՆ-ն փորձում է համոզել Վենեսուելայի բանակին հրաժարվել Մադուրոյին սատարելուց
09.02.2019 | 14:57

ԱՄՆ-ի իշխանությունները փորձում են Վենեսուելայի բանակին համոզել հրաժարվել Նիկոլաս Մադուրոյին սատարելուց` Reuters-ին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Գործակալության զրուցակիցը «փոքրիկ քարեր» է անվանել զինվորականներին, որ հրաժարվել են աջակցել Մադուրոյին և հայտարարել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին սատարելոի մասին, ազդարարել «լանջով գլորվող մեծ քարերի մասին»։ Վաշինգտոնի և Վենեսուելայի զինծառայողների միջև շփումները «շատ ու շատ սահմանափակ են»։

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ