«Ժողովուրդը» գրում է. «2020-ին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Արդեն իսկ շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ, որ ըստ էության, սկսել են իրենց ներքին պայքարը. նրանք են ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը: Իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն է հայտնել Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը և բախվել է սահմանադրական արգելքի հետ. վերջին 10 տարում չի բնակվել Արցախում: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի բացառել ԼՂՀ սահմանադրությունում փոփոխությունների հավանականությունը:
«Ինչքան գիտեմ, կա սահմանադրական կարգ, թե ինչ փոփոխություններ կարելի է մտցնել: Այդ ամենը պետք է պարզապես իրավապահների սահմանադրագետների հետ ճշտվի, և տեսնեն` ինչպիսի մեխանիզմներ կան… Պետք է օրենքը նայել և, ըստ օրենքի, տեսնել` ինչ փոփոխություններ կարելի է մտցել, ինչ ժամկետներում, ինչ է անհրաժեշտ դրա համար»»: