ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ի՞նչ պայման է դնում կառավարությունը նորանշանակ պաշտոնյաների առջև

Ի՞նչ պայման է դնում կառավարությունը նորանշանակ պաշտոնյաների առջև
09.02.2019 | 15:27

«168 ժամը» գրում է. «Մեզ տեղեկություններ են հասել, որ իշխանությունները որևէ մեկի աշխատանքի ընդունելիս պայման են առաջադրում, որ բացի իրենց՝ օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելուց, տվյալ անձինք պարտավորվում են նաև ֆեյսբուքյան էջ վարել, գովերգել կառավարության գործունեությունը, անհրաժեշտության դեպքում՝ հավանել (like անել), մեկնաբանություններ գրել ու տարածել կառավարության գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը, առհասարակ ակտիվ լինել ու կառավարության տեսակետները պաշտպանել։
Սա դիտվում է՝ որպես աշխատանքի ընդունվելու կարևոր նախապայման։
Այս գործընթացի մեջ միայն շարքային աշխատակիցները չեն ներգրավված։ Նման պայման է դրվել նաև փոխմարզպետներից շատերի առջև»:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ