Հունաստանի խորհրդարանը 153 կողմ, 140 դեմ ձայներով հավանություն է տվել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Քվեարկությանը նախորդել են մի քանի ժամ տևած բուռն քննարկումները, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է արել օրենսդիրներին չընդդիմանալ Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Նրա խոսքով Աթենքի և Սկոպյեի հարաբերությունների բարելավումը շահավետ է ողջ բալկանյան տարածաշրջանի համար: «Հյուսիսային Մակեդոնիան պետք է աջակցի, այլ ոչ թե ընդդիմանա տարածաշրջանում անվտանգության, համագործակցության և կայունության մթնոլորտ ձևավորելու մեր ջանքերին»` նշել է Ցիպրասը: