ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Նաիրի» ԲԿ-ի տնօրենը՝ Մանվել Գրիգորյանի մասին

«Նաիրի» ԲԿ-ի տնօրենը՝ Մանվել Գրիգորյանի մասին
09.02.2019 | 20:10

«Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին ասել է. «Երեկ բժշկական կոնսիլիումը որոշեց, որ Մանվել Գրիգորյանը ստացիոնար բուժման կարիք ունի բազմապրոֆիլ հիվանդանոցում, որովհետև նրա մոտ խրոնիկական հիվանդություններից մեկում դեկոմպենսացիա էր առաջացել: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը որոշեց, որ բուժումն անցկացվի մեր հիվանդանոցում, և Մանվել Գրիգորյանին հոսպիտալացրին ստացիոնար բուժման համար»,-ասաց ԲԿ-ի տնօրենը և չնշեց, թե կոնկրետ որ հիվանդությունն էր սրվել` ասելով, որ դա բժշկական գաղտնիք է: «Վիճակը գնահատում ենք միջին ծանրության, և պարզ է, որ նա լուրջ բուժման կարիք ունի»,-նշեց նա և հավելել, որ ամեն դեպքում կարիք չկա դրսում բուժում անցնելու, քանի որ այդ հիվանդությունը խրոնիկ է և ամբողջ կյանքում բուժման կարիք կլինի:


Հարցին, թե Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ սպառնում է, նա ասաց, որ եթե դեկոմպենսացիան խորանա` այո: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կալանավորումն ազդո՞ւմ է առողջական վիճակի վրա և կարո՞ղ է հիվանդության խորացման պատճառ դառնալ, Անատոլի Գնունին ասաց, որ չի ցանկանում այդ հարցը մեկնաբանել, քանի որ դա իր խնդիրը չէ: Ամեն դեպքում, նա ավելացրեց, որ քրեակատարողական հիմնարկը ոչ մի խոչընդոտ չի առաջացնում, նրանց որոշմամբ է Մանվել Գրիգորյանը հոսպիտալացվել:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ