ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մերկելը հայտնել է Մյունխենի անվտանգության համաժողովում քննարկվելիք հիմնական հարցերի շրջանակը

Մերկելը հայտնել է Մյունխենի անվտանգության համաժողովում քննարկվելիք հիմնական հարցերի շրջանակը
09.02.2019 | 20:12

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում քննարկվելիք հիմնական թեմաները լինելու են ահաբեկչության դեմ պայքարն ու Աֆրիկայի տնտեսական զարգացման հարցը:


«Մենք գործ ունենք սպառնալիքների նոր տեսակի, նախ և առաջ իսլամիստական ահաբեկչության հետ: Այստեղ մենք պետք է ընդհանուր պատասխաններ գտնենք»,- ասել է Մերկելը: Որպես համաժողովի մեկ այլ կարևոր հարց՝ կանցլերն առանձնացրել է տնտեսական զարգացումը, որը, նրա համոզմամբ, սերտորեն կապված է անվտանգության խնդրի հետ: Մերկելն ընդգծել է, որ թեպետ Մյունխենի անվտանգության համաժողովը ծնվել է սառը պատերազմի ժամանակաշրջանում, սակայն չի կորցրել իր արժեքն ու արդիականությունը: Մյունխենի անվտանգության համաժողովը 15-17-ին է:

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ