Ռուսաստանը ձգտելու է լիաֆորմատ մասնակցության հասնել Իրանի հետ արտաքին առևտրական հաշվարկների INSTEX (Instrument in Support of Trade Exchanges-Առևտրական հաշվարկների աջակցման գործիք) մեխանիզմին` ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Նախքան INSTEX մեխանիզմի ստեղծումը դա էլ չի եղել, բայց, մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ նրանք, ովքեր դրել են այդ մեխանիզմի հիմքը, դեռ առաջ չեն գնացել այդ աշխատանքի փորձնական, մեկնարկային փուլից, չեն կարողացել ապահովել մեխանիզմի բացումը երրորդ երկրների, ամենից առաջ Ռուսաստանի և մյուսների համար, որոնք շահագրգռված են Իրանի հետ համագործակցությամբ: Եվ չեն կարողացել հստակորեն, պարզորոշ, առարկայորեն ձևակերպել, որ մեխանիզմն սպասարկելու է ոչ միայն առաջին անհրաժեշտության առարկաների, պարենամթերքի և դեղամիջոցների գործարքները, որոնք առանց այդ էլ դուրս են բերված ամերիկյան միակողմանի պատժամիջոցների գործողությունից: Մենք ձգտելու ենք լիաֆորմատ մասնակցության հասնել այդ մեխանիզմի գործունեությանը», - ասել է նա:
«Մենք կշարունակենք ջանքերը համապատասխան երկրների և բուն մեխանիզմի ղեկավարության հետ ուղղակի շփումների ընթացքում, մինչև այնտեղ ամեն ինչ կայունանա և հասկանալի լինի, թե այդ կառույցը ինչ մակարդակով, ինչ մասնակցությամբ կսկսի գործել Փարիզում, որտեղ գտնվելու է նրա կենտրոնակայանը», - հավելել է դիվանագետը: