ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունում (Տամպա, Ֆլորիդա նահանգ) անցկացվել են մի շարք միջոցառումներ: Հունվարի 30-ին ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունում ՀՀ ԶՈՒ փոխգործողության սպա, ավագ ազգային ներկայացուցիչ, փոխգնդապետ Արմեն Զաքարյանը ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար կազմին և միջազգային կոալիցիայի անդամ շուրջ 50 երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի և նրա զինված ուժերի վերաբերյալ բրիֆինգ: Դրան հաջորդել է հյուրասիրություն և հայկական ուտելիքների համտեսում:
Միջոցառմանը մասնակցել է նաև ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում գտնվող Ս.Հակոբ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովնան Դեմերջյանը, ով ներկաներին է դիմել ողջույնի և օրհնանքի խոսքով:
ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը հիմնադրվել է 1983 թվականին և հանդիսանում է ամերիկյան աշխարհագրական վեց հրամանատարություններից մեկը: Նրա պատասխանատվության գոտին ընդգրկում է Եգիպտոսից Ղազախստան աշխարհագրական հատվածում գտնվող 22 պետություններ: Հայաստանը մասնակցում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում գտնվող երկու երկրներում՝ Աֆղանստանում և Լիբանանում իրականացվող միջազգային առաքելություններին: