Փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունում տեղի է ունեցել հավաք՝ մասնակցությամբ ԵԿՄ փոխնախագահների, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարների, վարչության անդամների, Երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների հրամանատարների, որ մտահոգված են հարազատ կառույցի ճակատագրով:
ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն այս փուլում համարելով ավարտված, ասել է, որ ԵԿՄ-ն այսօր բացառիկ հնարավորություն ունի համախմբվելու: Նա բացառել է ԵԿՄ նախագահի թեկնածու իր առաջադրումը: Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Սասուն Միքայելյանը ներկաներին կոչ է արել համախմբվել կառույցի շուրջ՝ մի կողմ թողնելով երբեմնի տարաձայնությունները: