ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետում խոսել են Թերեզա Մեյի հրաժարականի մասին

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետում խոսել են Թերեզա Մեյի հրաժարականի մասին
12.02.2019 | 23:05

Մեծ Բրիտանիայի կառավարության անդամների ենթադրությամբ՝ երկրի վարչապետ Թերեզա Մեյը, հնարավոր է, այս տարվա ամռանը հեռանա` հայտնում է The Sun-ը:


Պահպանողականների ներկայացուցչի խոսքով՝ երկրի արտաքին առևտրի նախարար Լիամ Ֆոքսը վստահ է, որ նա հրաժարական կտա: «Նա որոշել է հավաստիանալ, որ իրեն ճիշտ մարդ կհաջորդի, քանի որ ընդհանրապես ձայնի իրավունք չի ունենա, եթե բանը հասնի նրան, որ սկսեն նրան դուրս մղել», - ասել է աղբյուրը:

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ