ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Աշոտյան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրգործ հարուցելը վկայում է, որ ընթացիկ՝ Մարտի 1-ի գործը իրոք «ջուր է»

Արմեն Աշոտյան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրգործ հարուցելը վկայում է, որ ընթացիկ՝ Մարտի 1-ի գործը իրոք «ջուր է»
13.02.2019 | 13:21

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելը վկայում է, որ ընթացիկ՝ Մարտի 1-ի գործը իրոք «ջուր է», և գործող վարչախումբը որոշել է նոր սյուժեով կրկին առաջնորդվել քաղաքական շարժառիթներով»։

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ