ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ-ն պահանջել է նախագահական ընտրություններ Վենեսուելայում

ԵՄ-ն պահանջել է նախագահական ընտրություններ Վենեսուելայում
14.02.2019 | 00:08

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը ասել է. «Մենք կոչ ենք անում շտապ կազմակերպել վստահություն ներշնչող նախագահական ընտրություններ՝ անհրաժեշտ երաշխիքների ապահովմամբ, ակնկալում ենք, որ շտապ օգնություն կցուցաբերվի համապատասխան միջազգային հումանիտար սկզբունքներին»:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ