ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասավ 27-ի

Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասավ 27-ի
14.02.2019 | 12:57

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 27 անդամներ են զոհվել Իրանի հարավ-արևելքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է սուննի մահմեդական անջատողական «Ջաիշ ալ-Ադլ» («Արդարության բանակ») խմբավորումը։ Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով բեռնված մեքենայով բախվել է ավտոբուսին, որը Հեղափոխության պահապանների կորպուսի անդամների էր տեղափոխում։

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ