ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
14.02.2019 | 21:48

Աժ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը կուղարկվի դատարան։ 8 ամիս տևած նախաքննությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է՝ Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է։ Նա այժմ մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Մանվել Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը աբսուրդ է որակում առաջադրված նոր մեղադրանքները։

«Ես ասել եմ և ասում եմ՝ աբսուրդի ժանրից է։ Պետք է ստեղծվեր նոր ազդեցիկ միֆ, ֆեյք և էդ ֆեյքը, եթե ասեին, որ Մանվել Գրիգորյանին մեղսագրվեր, օրինակի համար, 5 միլիոն, 10 միլիոն, 100 միլիոն դրամ, դա զինվորի սնունդը յուրացնելու ֆեյքից հետո էդքան էլ ազդեցիկ չէր լինի և դրա համար մտածվեց ոչ ավել պակաս հայտնի՝ «пиши миллиард» էլի, էս տիպի մոտեցում ցուցաբերվեց և նրա համար, որ դա ավելի ցավալի լինի։ Ընդ որում, շատ անհասկանալի է այդ միլիարդի առաջացումը՝ մի միլիարդ ստեղ, մի միլիարդ ընդեղ, 15 տարվա մի գործ՝ շորթում», - նշեց Արսեն Մկրտչյանը։


Հատուկ քննչական ծառայությունը իր հաղորդագրությունում մանրամասն թվարկում է, թե Մանվել Գրիգորյանին և նրա ընտանքին պատկանող տարածքներից գտել է մեծ քանակությամբ զինամթերք, «Զինվորի բաժին, վաճառքի ենթակա չէ» նշագրումով տարբեր տեսակի սննդամթերք, զինվորական մեքենաներ: Մեղադրանքի դրվագներից մեկն էլ առնչվում է 2004 թվականին տեղի ունեցած դեպքին, երբ Գրիգորյանը, զբաղեցնելով պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, ըստ ՀՔԾ-ի, կազմակերպել է Էջմիածնի բնակիչ Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի՝ բենզալիցքավորման կետի շորթումը՝ դա անելով Թորոսյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով: 62-ամյա գեներալի փաստաբանը պնդում է, որ արդար դատաքննության դեպքում՝ «հապճեպ առաջադրած մեղադրանքները դատարանում փուչիկի պես կպայթեն»։ «Ո՞ւմ ա պետք տենց հարկայինը, որ բանից պարզվում է մի երկրապահ 1 միլիարդ հարկ չի մուծել, մի հատ էլ ՍՊԸ-ն, դու մի ասա ստեղ միլիարդատեր հարկեր չվճարող ՍՊԸ-ներ ու ՀԿ-ներ կան, իսկ հարկայինը դա ոչ նկատել ա, ոչ էլ էսօր էդ հարկայինից մեկին ասում են՝ «բա ինչի՞ չես հավաքել էս հարկը, բա ինչի՞ չես գնացել ստուգել», թե՞ էդ հարկայինի աշխատողներն էլ պետք ա ասեն՝ «մենք խոշտանգված ենք եղել, մենք վախեցել ենք»։ Դա էլ խոմ Էջմիածնի մթնոլորտը չի կամ վախեցած բնակչի», - ասաց Մկրտչյանը։

Դիտվել է՝ 267

Մեկնաբանություններ