ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներին դուրս գալ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրից՝ պնդելով, թե Իրանը «ամենամեծ սպառնալիքն է Մերձավոր Արևելքի խաղաղությանն ու անվտանգությանը»:
Ելույթ ունենալով Վարշավայում՝ միջազգային համաժողովում, Փենսը պնդել է, թե որոշ դաշնակիցներ չեն համագործակցում Վաշինգտոնի հետ Իրանին դիմակայելու հարցում: Վաշինգտոնի և ԵՄ հարաբերությունները սրվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին ստորագրված համաձայնագրից միանձնյա դուրս գալու՝ ԱՄՆ նախագահի որոշումից հետո: