ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Իմ քայլը» խմբակցությունը կողմ կքվեարկի կառավարության ծրագրին

«Իմ քայլը» խմբակցությունը կողմ կքվեարկի կառավարության ծրագրին
14.02.2019 | 22:05

Աժ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին, ԱԺ ամբիոնից հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Կառավարության ծրագրով մեկնարկ է տրվում թավշյա հեղափոխության երկրորդ՝ արդեն բովանդակային փոփոխությունների փուլին, որտեղ յուրաքանչյուրիս մասնակցային գործոնը նույնքան կարևոր է, որքան առաջին փուլում», - հայտարարեց Մակունցը:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ