ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էդգար Առաքելյանի պատասխանը՝ Էդմոն Մարուքյանին

Էդգար Առաքելյանի պատասխանը՝ Էդմոն Մարուքյանին
14.02.2019 | 22:09

Պարոն Մարուքյան, էդ ինձ սպառնո՞ւմ եք, ճի՞շտ հասկացա, որ դուք ինձ սպառնում եք` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը՝ արձագանքելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, թե իրեն «սգո սև սրահ ցույց կտա»։


«Ես շոկի մեջ եմ, անկեղծ, եթե նման բան է ասել։ Ինչ վերաբերում է իմ ասելուն, ասեմ, որ ես աչք ու ականջ ունեմ, երբ նայում եմ, թե մարդիկ ինչ դեմքով ու ձայնով են խոսում այնպիսի բաների մասին, ինչպիսին մենք ենք ասում՝ լավատեսություն, առկա էներգետիկան զարգացնել, յուրաքանչուրի ստեղծարար ներուժը փոխանցել տնտեսական զարգացման և այլն, ինձ այլ բան չի մնում։ Իրենք գալիս են, երևի չասեմ այդ բառը, բայց ուզում էի «կռռալ» բառն օգտագործել, եթե դրանով են զբաղվում, ինձ այլ բան չի մնում, քան բնորոշելն այն, ինչ տեսնում եմ»,- ասաց նա։


Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանն ընդդիմության որոշ ելույթների որակում տվեց՝ ասելով, թե «սգո սերվիս դեմքերով ու ձայներով ելույթներ են ունենում»։ Ի պատասխան ԼՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե «էդ ասողին սև սգո սերվիս ցույց կտանք»։ Դիտարկմանը, որ տպավորություն է, որ ԱԺ-ն դարձել է կառավարության այս կամ այն որոշման զուտ դակողը, Առաքելյանն արձագանքեց․ «Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ մենք այսօր չէինք քննարկում օրինագիծ կամ որոշում, մենք քննարկում էին Կառավարության ծրագիրը։ Սա հիմնարար փաստաթուղթ է, որով վստահության քվե էր տրվում կառավարության ու կառավարության ղեկավարին՝ անձամբ վարչապետին առաջիկա 5 տարիներին գործելու համար»։


«Իմ քայլի» պատգամավորն անդրադարձավ նաև Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե ԱԺ-ն Հյուսիսային Կորեայի խորհրդարանն է հիշեցնում, քանի որ ամեն 3 րոպեն մեկ ծափ են տալիս առաջնորդին, և նկատեց, որ սա մանկապարտեզ չէ, հորդորեց Մարուքյանին զարգացնել հռետորական կարողությունները։ «Կոչ կանեի իր հռետորական կարողությունները զարգացնել այն աստիճան, որ իր խոսքից հետո էլ ծափահարություններ հնչեն, ի դեպ, կաշկանդված չեն, կարող է նաև նման բան տեղի ունենալ»,- եզրափակեց Էդգար Առաքելյանը:

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ